Նիկոլ Քիդմանի ամուսինն իրեն անկողնում «մոլագար» է անվանել

22:13   23 հուլիսի, 2019

51-ամյա Քիթ Ուրբանը 52-ամյա Նիկոլ Քիդմանի հարաբերությունների մասին անկեղծ երգ է թողարկել։ Կատարողի խոսքերով նրանք շատ ակտիվ սեռական կյանք են վարում։

Երգիչը կնոջը վատ դրության մեջ է դրել Gemini երգի անկեղծ տեքստով, որում ասվում է․ «Նա անկողնում մոլագար է»։

Муж Николь Кидман заявил, что она в постели «маньячка»

Օրերս, երբ Քիդմանը ներկա է գտնվել ավստրալական շոուներից մեկին նա ստիպվածէ եղել պատասխանել սեքսուալ կյանքի մասին հարցերին։

Քայլ Սենդիլենդսը Քիդմանին խնդրել է մեկնաբանել ամուսնու երգը, որում ասվում է, թե ինչպիսին է նա անկողնում։

Николь Кидман и Кит Урбан

«Ես չեմ քննադատում նրա արվեստի ցենզուրան, սակայն դա փոքր-ինչ ամաչեցնում է», - պատասխանել է Քիդմանը՝ հավելելով, որ դեմ չէ լինել ամուսնու մուսան։ Ինչ վերաբերում է Gemini երգի առաջին տողին, որտեղ ասվում է, որ անկողնում Նիկոլը խելագար է, Քիդմանը մեկնաբանել է․ «Դա ավելի լավ է, քան նա ասի․ «Աստված իմ, այնքան ձանձրալի է։ Նիկոլ, ուժ գործադրի»»։

Кит смутил Николь излишней откровенностью песни

Հիշեցնենք, որ Նիկոլ Քիդմանը եւ երաժիշտը ամուսնացած են 2006թ․-ից։ Վերջերս հայտնի է դարձել, որ զույգը երեխա ունենալու ցանկություն ունի։



© NEWS.am STYLE