Մահացել է Ջեյմս Բոնդի «հայ ընկեր» Դեւիդ Հեդիսոնը

17:40   23 հուլիսի, 2019

Լոս Անջելեսում 93 տարեկան հասակում մահացել է ծագումով հայ դերասան Դեւիդ Հեդիսոնը (Դեւիդ Հեդիցյան), որը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում մարմնավորել է կենտրոնական հետախուզական ծառայության օպերատիվ աշխատակցի։ Այս մասին հայտնում է Variety հրատարակությունը՝ վկայակոչելով նրա ընտանիքի մամուլի քարտուղարին։

Մահվան պատճառն առայժմ չի նշվում։

Հեդիսոնի դեբյուտը հեռուստաէկրաններին 1955թ.-ին էր «Քրաֆթի հեռուստատեսային թատրոնը» սերիալի էպիզոդում։

Похожее изображение

Ավելի ուշ նա մարմնավորել է օպերատիվ աշխատակից Ֆեյիքս Լեյթերի կերպարը Ջեյմս Բոնդի մասին «Ապրիր ու թույլ տուր մեռնել» (1973) եւ «Սպանության լիցենզիա» (1989) ֆիլմերում, ինչպես նաեւ դարձել Բոնդի մասին ֆիլմերի պատմության ընթացքում առաջին դերասանը, որն այդ դերը կատարել է ավելի քան մեկ ֆիլմում։



© NEWS.am STYLE