«Վերադառնում ենք տուն՝ Հայաստան». Սիրուշոյի լուսանկարն օդանավակայանից

19:07   23 հուլիսի, 2019

Երգչուհի Սիրուշոն օդանավակայանում արված լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ վերադառնում է Հայաստան։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին առօրյա կերպարում է. նա սեւ շապիկ է կրում եւ արեւային ակնոց։ Կերպարն ամբողջացնում են զարդերը՝ մատանի եւ թեւնոցներ։ Նրա ձեռքին անձնագիրն է։ «Վերադառնում ենք տուն՝ Հայաստան»,- կադրին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Հիշեցնենք՝ Սիրուշոն հատուկ հրավերով մասնակցություն էր ունեցել Լայմա Վայկուլեի «Ռանդեվու 2019» փառատոնի փակման արարարողությանը Յուրմալայում։ Սիրված երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որում երեւում էր՝ ինչպես է փառատոնի պրոդյուսերը նրան անակնկալ արել փորձի ընթացքում։ Այն պահին, երբ Սիրուշոն բեմում հայկական ժողովրդական երգ է կատարել, նրան է մոտեցել Լայման եւ գրկել։ Դատելով տեսանյութից՝ երկուսն էլ ուրախ են հանդիպման համար։



© NEWS.am STYLE