Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բաժանվե՞լ է Շալյապինից․ Ջիգարխանյանի նախկին կինը միայնակ հանգստանում է Սոչիում

23:08   23 հուլիսի, 2019

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ Պրոխոր Շալյապինի սիրավեպը չի դադարում հասարակության հետաքրքրության կենտրոնում գտնվելը։ Զույգի ամեն արարքին եւ խոսքին հետեւում են նրանց Instagram-ի հետեւորդները։  

View this post on Instagram

A post shared by Виталина Цымбалюк-Романовская (@vitalinaromanovskaya) on

Հուլիսի սկզբից Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վայելում է Սոչիի տեսարժան վայրերով, ծովով եւ արեւով։ Դաշնակահարուհին պարբերաբար նախանձելի լուսանկարներ է հրապարակում իր Instagram-ում։ Սակայն կադրերում նա միայնակ է, չնայած դեռ վերջերս նա չէր բաժանվում իր սիրեցյալից։

Վերջին հրապարակումներից մեկին կից, որում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարմիր լողազգեստով է, որոշել է ցրել հետեւորդների հետաքրքրասիրությունը։ Արտիստուհին պատասխանել է Շալյապինի գտնվելու վայրի եւ նրանց հարաբերությունների մասին բոլոր մեկնաբանություններին եւ հարցերին։

Картинки по запросу цымбалюк романовская

«Պրոխորը մեկնել է Մոսկվա, արդեն աշխատում է։ Հեռուստացույցով եղանակի տեսություն դիտեք», - բացատրել է Ջիգարխանյանի նախկին կինը։

Երկրպագուները հետաքրքվել են նաեւ նրա սլացիկ կազմվածքի գաղտնիքի մասին, ինչին նա պատասխանել է, որ քաղցր համարյա չի ուտում, առհասարակ շատ քիչ է ուտում։



© NEWS.am STYLE