«Հարսանիք». Մարիամ Ալեքսանյանի հմայիչ կերպարը

21:41   23 հուլիսի, 2019

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում եւ արտահայտիչ շպարով է. մուգ գույնով ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ Մեկնաբանություններում նա օգտագործել է «հարսանիք» հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին սպիտակ շորտ էր կրում եւ սեւ վերնշապիկ։ Նա առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջացնում էին թեւնոցները։ «Ամենալավ օրերից»,- մեկնաբանություններում գրել  էր նա։



© NEWS.am STYLE