Շպռոտը ցույց է տվել նոր դաջվածքը

23:37   23 հուլիսի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է նոր դաջվածքը։  Երգչուհին կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Երևան, իմ սիրելի քաղաքի անունը դաջեցի ձեռքիս»։

Երգչուհին ավելի վաղ ներկայացել էր խորը դեկոլտեով, կարճ, ճերմակ, եթերային զգեստով։ Շպռոտը հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE