Գարիկ Մարտիրոսյանը գովել է իր ստվերը, իսկ Ժաննան ամաչել է

11:16   24 հուլիսի, 2019

Շարունակվում են շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ Ժաննա Լեւինայի իտալական արձակուրդները։ Ամուսիններն իրենց տպավորություններն ու հետաքրքիր դիտարկումները հրապարակում են Instagram-ում՝ զվարճալի քննարկումներ սկսելով։

Վերջին տեսանյութը եւս ուրախացրել է Մարտիրոսյանի հետեւորդներին։ Նա նկարել է ավազին իր ստվերը եւ հրապարակումը մեկնաբանել հետեւյալ կերպ. «Պաշտում եմ իմ ստվերը. չկան կնճիռներ, ակնոց, որովայն, ճաղատություն։ Ստվերը միշտ 20 տարեկան է»... Ժաննան ի պատասխան գրել է. «Շնորհակալություն, իհարկե, Գարիկ։ Բայց դա շոյում է ինձ»...

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Իտալիայում արված վերջին լուսանկարներից ամենազվարճալիները՝ Մարտիրոսյանը ոճաբան Կոկո Պավլիաշվիլիի արեւային ակնոցն է կրում, Ժաննա Լեւինայի ֆուետեն եւ, իհարկե, հայակական դրոշը, որը շոումենը նկատել է ամենաանսպասելի ռակուրսից...



© NEWS.am STYLE