Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել իդեալական կազմվածքը. լուսանկար՝ Իսպանիայից

10:41   24 հուլիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին զոլավոր շորտ է կրում եւ սեւ տոպ։ Երգչուհին հագուստը համադրել է ցածրակրունկ կոշիկների եւ ամառային սպիտակ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Իսպանիայում՝ Բարսելոնա քաղաքում։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը ջինսե շրջազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ նույնի գույնի պայուսակն ու արեւային ակնցոը։ Հմայիչ երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերը։



© NEWS.am STYLE