«Նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս ու չի թողնում ոչ մի վայրկյան հանձնվել...». Սիրուշոյի ու Լայմա Վայլուլեի ջերմ զրույցն ու գրկախառնությունը

12:03   24 հուլիսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն օրերս հատուկ հրավերով մասնակցություն էր ունեցել Լայմա Վայկուլեի «Ռանդեվու 2019» փառատոնի փակման արարարողությանը Յուրմալայում։ Դրա շրջանակներում Սիրուշոն շփվել է ճանաչված արտիստի հետ, իսկ իր նոր հրապարակման մեկնաբանություններում նշել է, որ  նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս ու չի թողնում ոչ մի վայրկյան հանձնվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Instagram-յան էջում հրապարկված տեսանյութում Սիրուշոն ու Վայկուլեն ջերմ շփվում են, վերջում՝ նաեւ գրկախառնվում։ «Նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս ու չի թողնում ոչ մի վայրկյան հանձնվել... @laima_vaikule_official, շնորհակալ եմ, որ կաք ու Ձեր արվեստով տարիներ շարունակ ոգեշնչում եք սերունդների։ Ձեր խոսքերն ու ջերմ վերաբերմունքը միշտ կհիշեմ»,- գրել է Սիրուշոն։

Սիրուշոն երեկ հայտնել էր Հայաստան վերադառնալու մասին։ Օդանավակայանում արված լուսանկարում երգչուհին առօրյա կերպարում էր. նա սեւ շապիկ էր կրում եւ արեւային ակնոց։ Կերպարն ամբողջացնում էին զարդերը՝ մատանի եւ թեւնոցներ։ Նրա ձեռքին անձնագիրն էր։ «Վերադառնում ենք տուն՝ Հայաստան»,- կադրին կից գրել էր նա։



© NEWS.am STYLE