15:15 24 հուլիսի, 2019Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Դիանան Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում վառ զոլավոր բլուզ է կրում։ Կերպարն ամբողջացնում է մեղմ շպարը։ «Շուտով նոր փուլ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարկված կադրերում Դիանան սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Նա նախապատվություն էր արտահայտիչ շպարին. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Դիանա Գրիգորյանը խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ոսկեգույն ականջօղեր։ «Վերջ»,- հրապարակմանը կից գրել էր նա։