Կարմիր շրթներկ. Անահիտ Կիրակոսյանի հմայիչ կերպարը

21:49   24 հուլիսի, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ կարմիր բլուզ է կրում։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր ամառային կերպարում։ Կադրն արվել էր լողափին։ Հմայիչ դերասանուհին զոլավոր կոմբինիզոն էր կրում, նախապատվություն էր տվել մեղմ շպարին։



© NEWS.am STYLE