Գորդոն Ռամզիին քննադատել են ծովախոզուկ ուտելու համար

20:11   24 հուլիսի, 2019

Բրիտանացի շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին պատասխանել է սոցիալական ցանցերում քննադատությանը պատրաստված ծովախոզուկ ուտելու համար, հայտնում է The Independent-ը։

Հաղորդման ընթացքում, որը եթեր է հեռարձակվում National Geographic ալիքով, Ռամզին ծանոթանում է տարբեր էկզոտիկ երկրների ավանդական խոհանոցի գաղտնիքների հետ։ Այս անգամ հաղորդավարը հանդիսատեսին պատմել է՝ ինչպես է Պերու իր ճանապարհորդության ընթացքում տեղի նրբահամ կերակուր փորձել՝ ծովախոզուկի միս։

«Դուք չգիտեք՝ ինչ եք բաց թողնում։ Ես ձեզ ասում եմ, որ դա շատ համեղ է։ Ճիշտ է, ես չեմ կարող այստեղ՝ ամերիկյան ռեստորանում, ծովախոզուկի միս մատուցել։ Վախենում եմ՝ ինձ ծեծի կենթարկեն»,- մեկնաբանել է Ռամզին՝ նշելով, որ կերակուրի համը խոճկորի համ է հիշեցնում։ Uncharted-ի վերջին թողարկումից հետո Ռամզիի վրա հարձակվել են ծովախոզուկների զայրացած տերերը, որոնք կարծում են, որ շեֆ-խոհարարը վիրավորել է իրենց զգացմունքները։

Картинки по запросу гордон рамзи

Ռամզին բացասական մեկնաբանությունների հարձակումից հետո հոդված է հրապարակել, որում ծովախոզուկների միսը շատ համեղ է անվանել ու հավելել. «Որդերինը եւս ճիշտ պատրաստելու դեպքում»։

Գորդոն Ռամզին հայտնի շեֆ-խոհարար է, ռեստորատոր եւ հեռուստահաղորդավար Մեծ Բրիտանիայում։ 2007թ.-ի ապրիլին բրիտանական «Esquire» ամսագրի ընթերցողները նրան անվանել են մարդ, որը հիացմունք է առաջացնում։



© NEWS.am STYLE