Ահա երջանկությունը. Ժաննա Լեւինան ցույց է տվել բոլոր կանանց երազանքը

10:09   25 հուլիսի, 2019

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում պարբերաբար զվարճալի լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Իտալիայում հանգստից։ Հրապարկված նոր լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը պատկերված է քարե արձանների շրջապատում։ «Ցանկացած խանդոտ կնոջ երազանքն է, որ նրա տղամարդը մյուս կանանց հենց այսպիսին տեսնի»,- լուսանկարը մակագրել է Ժաննան։ Դրան ի պատասխան Մարտիրոսյանը գրել է. «Իսկ ես կարծում էի՝ սա սեւ արքան է շախմատային պարտիայիում մատից առաջ»...

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Երեկ հետեւորդներին ուրախացրել էր նաեւ Գարիկ Մարտիրոսյանը։ Նա տեսագրել էր իր ստվերն ավազանին եւ գրել. «Պաշտում եմ իմ ստվերը. չկան կնճիռներ, ակնոց, որովայն, ճաղատություն։ Ստվերը միշտ 20 տարեկան է»... Ժաննան ի պատասխան գրել էր. «Շնորհակալություն, իհարկե, Գարիկ։ Բայց դա շոյում է ինձ»...

Իտալիայում արված վերջին լուսանկարներից ամենազվարճալիները՝ Մարտիրոսյանը ոճաբան Կոկո Պավլիաշվիլիի արեւային ակնոցն է կրում, Ժաննա Լեւինայի ֆուետեն եւ, իհարկե, հայակական դրոշը, որը շոումենը նկատել է ամենաանսպասելի ռակուրսից...



© NEWS.am STYLE