Սիրուշոյի լուսանկարը Գրիգորի Լեպսի հետ

11:45   25 հուլիսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն համատեղ լուսանկար է հրապարակել սիրված կատարող Գրիգորի Լեպսի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Յուրմալայում. Սիրուշոն օրերս հատուկ հրավերով մասնակցություն էր ունեցել Լայմա Վայկուլեի «Ռանդեվու 2019» փառատոնի փակման արարարողությանը Յուրմալայում։ 

Instagram-յան էջում Սիրուշոն լուսանկար է տեղադրել հայտնի երգչի հետ ու գրել. «Գրիգորի Լեպս. հանդիպում Յուրմալայում: Ի դեպ, առաջին անգամ Գրիգորի Լեպսը «Судьба зима» երգը (որի երաժշտության հեղինակն եմ, խոսք՝ Ավետ Բարսեղյան) կատարել է հենց Յուրմալայում: Եկեք միասին շնորհավորենք նաեւ երգի համահեղինակին՝ իմ լավ ու տաղանդավոր ընկերոջ @avetbarseghyan-ի տարեդարձը, որը երեկ էր»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Երգչուհին երեկ տեսանյութ էր հրապարակել Լայմա Վայկուլեի հետ։ Նրանք ջերմ շփվում են, վերջում՝ նաեւ գրկախառնվում։ «Նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս ու չի թողնում ոչ մի վայրկյան հանձնվել... @laima_vaikule_official, շնորհակալ եմ, որ կաք ու Ձեր արվեստով տարիներ շարունակ ոգեշնչում եք սերունդների։ Ձեր խոսքերն ու ջերմ վերաբերմունքը միշտ կհիշեմ»,- գրել էր Սիրուշոն։



© NEWS.am STYLE