Երկրպագուներն օնյալն խանութին քննադատել են մեծ չափի հագուստի ծանրոցներում դիետիկ բատոնների պատճառով

12:08   25 հուլիսի, 2019

Forever 21 հագուստի խանութը մեծ չափի իրերի պատվերների հետ Atkins դիետիկ բատոններ է ուղակել ԱՄՆ որոշ հաճախորդների՝ որպես նվեր հովանավորներից, հայտնում է BuzzFeed News-ը։ Սոցիալական ցանցերում գնորդներն ընկերությանը մեղադրել են «ֆեթշեյմինգի» եւ դիետիկ մշակույթի խրախուսման համար։

Forever 21-ի ներկայացուցիչները պնդում են, որ բատոններ ուղարկել են բոլոր ծանրոցների հետ, սակայն որոշ օգտատերեր հավաստիացնում են, որ նվերը կցվել է միայն պլյուս սայզ մոդելներին։

View image on Twitter

Ավելի ուշ ըներության աշխատակիցները ներողություն են խնդրել։ «Forever 21-ը ժամանակ առ ժամանակ իր հաճախորդներին անվճար նվերներ է մատուցում օնլայն գնումների համար հովանավորների կողմից։ Դրանք ներառված են իրերի արժեքի մեջ՝ անկախ դրանց չափից։ Ակցիան գործել է որոշ ժամանակ, սակայն ավելի ուշ չեղարկել ենք այն։ Դա բացառապես մեր սխալն է եղել, եւ մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում վիրավորանքի համար, որը կարող էինք հասցնել մեր հաճախորդներին։ Մենք ոչ մի դեպքում մտադիր չենք եղել դա անել»,- ասված է Forever 21-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Картинки по запросу Forever 21

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարները՝ CNN, Facebook



© NEWS.am STYLE