«Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում». այսօր Լուսինե Թովմասյանի ծննդյան օրն է

13:45   25 հուլիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Լուսինեն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, դառնում է 33 տարեկան։

Այդ առնչությամբ նա լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում՝ մեկնաբանություններում նշելով, որ այս տարի կրկնակի հույզերով էր սպասում ծննդյան օրվան։ «Միշտ շատ եմ սիրել եւ սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում: Տարիքի հետ սկսում ես հասկանալ եւ գնահատել ցանկացած օրը յուրովի եւ մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորը ընկալում եւ վայելում: Դե ի՞նչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով եւ վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու»,- գրել է գեղեցկուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Մեկ այլ հրաշալի երկուշաբթի»,- սոցիալական ցանցում հրապարակմանը կից գրել էր նա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել ու նշել, որ Լուսինեն ու դուստրը նման են իրար։ «Ինչ նման եք ու չափազանց լավը»,- գրել էր նրանցից մեկը։

Լուսանկարները՝ @pargev_aydinyan_photography, Instagram



© NEWS.am STYLE