«Երբ ամուսինդ հրաշալի ճաշակ ունի». Աննա Թովմասյանի հմայիչ կերպարը

21:43   25 հուլիսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը, որը սպասում է երկրորդ բալիկի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սպիտակ երկար զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Աննան այն համադրել է փոքրիկ պայուսակի, արեւային ակոցի եւ գեղեցիկ աքսեսուարների հետ։ «Երբ ամուսինդ հրաշալի ճաշակ ունի։ Շնորհակալ եմ, սիրելիս, զգեստի համար»,- մեկնաբանություններում գրել է նա՝ նշելով ամուսնուն՝ երգիչ Արամեին։

Օրեր առաջ գեղեցիկ զույգը հայտնել էր, որ ընտանիքում համալրում է սպասվում։ Նրանք տեսանյութ էին տեղադրել, որում պատկերված էր՝ ինչպես են իմանում երեխայի սեռի մասին։ «Եվս մեկ հրաշք մեր կյանքում (դիտեք, թե ինչպես են մեզ խաբել)։ Նշեմ, որ ես նույնպես տեղյակ չեմ եղել, թե ինչ սեռ է»,- Instagram-յան էջում գրել էր Աննա Թովմասյանը։



© NEWS.am STYLE