Գուշակեք՝ ով է. հայտնի է ռուսական Instagram-ի թագուհին

16:09   25 հուլիսի, 2019

«Forbes» ամսագիրը հրապարակել է Instagram-ում ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերի ցանկը, որոնք երիտասարդ են 40 տարեկանից։

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան։ Instagram-ում նրա կյանքին հետեւում է ավելի քան 16 մլն օգտատեր։ 2017թ.-ի նոյեմբերին նա նույնիսկ ներառվել գլոբալ տոփ 3-ում Stories-ի դիտումների թվով՝ առաջ անցնելով բազմաթիվ համաշխարհային աստղերից, այդ թվում Քիմ Քարդաշյանից։ Instagram-ի ռուսալեզու սեգմենտում Բուզովան հավասարը չունի մինչ այժմ. ամենամոտը մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովն է, որը չի կարողացել առաջ անցնել «Под звуки поцелуев» եւ «Мало половин» հիթերի կատարողից՝ անկախ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակի միջազգային մեդիահնչեղությունից։

Ցանկում երկրորդ հորիզոնականը բաժին է ընկել ռեփեր եւ Black Star Inc-ի պրոդյուսեր Թիմաթիին։ Կատարողն ավելի քան 14 մլն հետեւորդ ունի։

Վարկանիշի երրորդ հորիզոնականում կատակերգու Պավել Վոլյան է։ Նա ավելի քան 12.6 մլն հետեւորդ ունի։

Ցանկանում է հայտնվել նաեւ կատակերգու Միխայիլ Գալուստյանն ավելի քան 10.1 մլն հետեւորդներով։ Instagram-ի ամենաերիտասարդ ու հայտնի աստղերի ցանկանում են նաեւ Եգոր Կրիդը, Նաստյա Իվլեեւան, Միխայիլ Գալուստյանը, Պոլինա Գագարինան եւ Կատյա Կլեպը։

Լուսանկարները՝ РИА Новости, ТАСС, Charles Platiau/REUTERS    



© NEWS.am STYLE