Փարիզի դատարանը լուծարել է նորաձեւության հայտնի տունը

15:16   26 հուլիսի, 2019

Ֆրանսիայում դատարանը որոշում է կայացրել սնանկացած Sonia Rykiel նորաձեւության տան շտապ լուծարման մասին այն պատճառով, որ ֆինանսապես հուսալի գնորդներ չեն գտնվել, հայտնում է Agence France-Presse-ը։

Картинки по запросу Sonia Rykiel

«Դա կհանգեցնի 131 աշխատակցի հեռացման»,- AFP –ին հետ զրույցում հայտարարել է փաստաբան Թոմա Օլանդը՝ դուրս գալով դահլիճից։ Լուծարման մասին տեղեկատվությունից հետո որոշ աշխատակիցների աչքերին արցունքներ են հայտնվել, գրում է գործակալությունը։ «Մենք կապված ենք այդ տան հետ, այն նախեւառաջ ընտանեկան բիզնես էր»,- AFP-ի հետ զրույցում հայտարարել է Sonia Rykiel-ի աշխատակցուհին։

Նոր սեփականատիրոջ գտնելու համար հատկացված ժամկետը երեք անգամ երկարացվել է։ Այդ ընթացքում դատարանը Sonia Rykiel-ը գնելու տասը հայց է ուսումնասիրել, սակայն թեկնածուներից ոչ մեկը բավարար ֆինանսական երաշխիքներ չի ներկայացրել։ Վերջին մրցույթին ոչ մի հայտ չի ներկայացվել։

Картинки по запросу Sonia Rykiel

1968թ.-ին Սոնյա Ռիկելի կողմից հիմնադրված ապրանքանիշը շատերի համար բողոքող Ֆրանսիայի «ըմբոստ հոգու» խորհրդանիշն էր դարձել, հիշեցնում է France 24 հեռուսաալիքը։ Ռիկելը, որին մամուլը հաճախ անվանում էր «տրիկոտաժի թագուհի» մահացել է 2016թ.-ին կյանքի 86-րդ տարում։



© NEWS.am STYLE