Էլեգանտ. Զարուհի Բաբայանի նոր լուսանկարները

10:47   26 հուլիսի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ ու էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր վզնոցն ու նյուդ երանգի երկարաճիտ կոշիկները։ Երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Զարուհին դասական կերպար էր ընտրել։ Նա սպիտակ վերնազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ տաբատի եւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ կոշիկներն ու վառ դիմահարդարումը։ Լուսանկարն արվել էր Արցախում։



© NEWS.am STYLE