Թագուհի Լետիցիան՝ Maje-ի ծաղկային պրինտով զգեստով

11:15   26 հուլիսի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին շարունակում է հիացնել իր ոճային կերպարներով։ Թագուհին երաժշտական դպրոցում միջոցառման է մասնակցել, որի համար ընտրել է Maje ապրանքանիշի կանաչ, ծաղկային պրինտով զգեստը։

Իսպանիայի թագավորի կինը վառ հագուստն ամբողջացրել է Prada ապրանքանիշի բեժ գույնի բարձրակրունկներով եւ կանաչ քարերով ականջօղերով։ Մինիմալիստական դիմահարդարումն ու պարզ սանրվածքն ամբողջացրել են ամառային կերպարը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images 



© NEWS.am STYLE