«Ետնաբեմ». Իննա Խոջամիրյանն՝ էլեգանտ կերպարում

12:42   26 հուլիսի, 2019

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Դերասանուհին ետնաբեմում արված լուսանկարը տեղադրել է Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Կադրում են նաեւ դերասաններ Էդգար Իգիթյանն ու Սիսիան Ստեփանյանը։ Լուսանկարն, ամենայն հավանականությամբ, արվել է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում, որում Իննան մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։ Նա սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ բարձրակրունկ կոշիկները եւ աքսեսուարները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր տեղադրել հայրիկի հետ ու շնորհավորել նրա ծննդյան օրը։ «Իմ միակ ու ամենասիրելին 56 դարձավ։ Իմ պապա, իմ ընկեր, իմ թեւութիկունք»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE