Ամուսնալուծության մասին լուրերից հետո Միխայիլ Շիրվինդտը մխիթարություն է գտել Հայաստանում

14:59   26 հուլիսի, 2019

Հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը, հաստատելով կնոջից՝ Տատյանա Մորոզովայից բաժանվելու մասին տեղեկությունը, լքել է Մոսկվան եւ այժմ վայելում է Հայաստանի գեղեցկությունը։ Նա հոլովակ է հրապարակել Instagram-ում, որն արվել է մայրաքաղաք Երեւանում։ Ըստ ամենայնի՝ կինոպրոդյուսերը հրաշալի տրամադրություն ունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mikhail Shirvindt (@shirvindt)

«Երեւան։ «Մայր Հայաստան» կոթող։ Սա ես եմ։ Այնտեղ՝ հեռվում, Արարատն է, իսկ այստեղ տարբեր ռազմական տեխնիկա է։ Այստեղ ռազմական թանգարան կա։ Բայց ինձ շատ է դուր գալիս այս ինքնաթիռը։ ՄԻԳ 15։ Այն սարսափելի վտանգավոր է։ Բայց պատկերացնում եք՝ եթե ինչ-որ մեկի մոտ ժամանի այս ինքնաթիռը։ Առանց պատուհանների, առանց դռների։ Վախեցնող է։ Իմ կարծիքով՝ փայլաթիթեղից է պատրաստված։ Մարդիկ կմեռնեն վախից։ Ահա այսպիսի զինվորական տեխնիկա Հայաստանում»,- հայտարարել է Միխայիլ Շիրվինդտը։

Տեսահոլովակի մեկնաբանություններում նա գրել է. «Շուտով նոր վլոգ Հայաստանից։ Սա փոքրիկ մարզում է։ Ուտվո՞ւմ է»։

Հիշեցնենք՝ օրերս հայտնի է դարձել, որ Միխայիլ Շիրվինդտը դատարան է ներկայացրել փաստաթղթերը՝ լուծելու համար ամուսնությունը երկրորդ կնոջ՝ դերասանուհի Տատյանա Մորզովայի հետ։

Սա Միխայիլ Շիրվինդտի առաջին վլոգը չէ Հայաստանից։ YouTube-այն իր ալիքում հեռուստահաղորդավարը հրապարակել է «Съедобное несъедобное» հաղորդման թողարկումը, որի ընթացքում ցույց է տվել այլընտրանքային հայացք մեր երկրին։



© NEWS.am STYLE