Ոճային ու շքեղ. Սիրուշոյի լուսանկարը Մոնրեալից

19:45   26 հուլիսի, 2019

Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Սիրուշոն միջին երկարության շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Ոճային կերպարն ամբողջացրել են սեւ բարձրակրունկ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Մոնրեալում այցելեցինք հայկական Սուրբ Հակոբ ազգային վարժարան, ուր սովորում է շուրջ 1300 աշակերտ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Սիրուշոն լուսանկար էր տեղադրել հայտնի երգչի Գրիգորի Լեպսի հետ ու գրել. «Գրիգորի Լեպս. հանդիպում Յուրմալայում: Ի դեպ, առաջին անգամ Գրիգորի Լեպսը «Судьба зима» երգը (որի երաժշտության հեղինակն եմ, խոսք՝ Ավետ Բարսեղյան) կատարել է հենց Յուրմալայում: Եկեք միասին շնորհավորենք նաեւ երգի համահեղինակին՝ իմ լավ ու տաղանդավոր ընկերոջ @avetbarseghyan-ի տարեդարձը, որը երեկ էր»:



© NEWS.am STYLE