Ոչ մի կերպ չի՞ հանգստանում. Ջորդին Վուդսին նկատել են Քլոե Քարդաշյանի մեկ այլ նախկին ընկերոջ հետ

17:47   26 հուլիսի, 2019

Քլոե Քարդաշյանին դավաճանելու հետ կապված Տրիստան Թոմփսոնի սկանդալը կարծես ոչինչ չի սովորեցրել Ջորդին Վուդսին։ Քայլի Ջենների նախկին ընկերուհին, որն այս պատմությունից հետո զրկվել է ազդեցիկ կլանի հովանավորությունից, կրկին որոշել է թեժացնել կրքերը. օրերս նրան նկատել են Քլոե Քարդաշյանի եւս մեկ նախկին սիրելիի հետ։

Похожее изображение

Այս անգամ Վուդսի ուշադրությունը գրավել է աստղի նախկին ընկերը՝ մարզիկ Ջեյմս Հարդենը։ Քլոեն նրա հետ հյանդիպել է 2015թ.-ին։ Սիրավեպը դրամատիկ ավարտ է ունեցել։ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղը չի հանդուրժել սիրելիի դավաճանություններն ու որոշել է բաժանվել նրանից։

Джордин Вудс

Այժմ Հարդենն ու Վուդսն ամբողջ գիշերը միասին են անցկացրել Հյուսթոնում երեկույթի ընթացքում։ Տեսանյութում, որը հայտնվել է համացանցում, նկատելի է՝ ինչպես է նա կալյան ծխում եւ գայթակղիչ պարում մարզիկի առաջ։

Վուդսը ձմռանը հայտնվել էր լուրջ սկանդալի կենտրոնում։ Նա Քայլիի լավագույն ընկերուհին էր եւ շատ ժամանակ էր անցկացնում Քարդաշյան ընտանիքի հետ։ Նա մտերմացել էր Քլոեի ընկերոջ՝ Տրիստան Թոմփսոնի հետ, իսկ պատմությունը լուրջ հնչեղություն էր ստացել։



© NEWS.am STYLE