«Կյանքի ամբողջ իմաստը...». Դիանա Գրիգորյանի մեղմ կերպարը

20:41   26 հուլիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Դիանան Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարկված լուսանկարում լայնեզր գլխարկ է կրում։ Նա գրեթե շպարված չէ։ «Կյանքի ամբողջ իմաստն անհայտն անդադար նվաճելն է»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա վառ զոլավոր բլուզ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր մեղմ շպարը։ «Շուտով նոր փուլ»,- մեկնաբանություններում գրել էր Դիանա Գրիգորյանը։



© NEWS.am STYLE