Ինչ ընդհանուր բան կա սեքսի ու ուտելիքի միջեւ. Թինա Կանդելակիի դիտարկումը

19:16   26 հուլիսի, 2019

Ինչ ընդհանուր բան կա սեքսի ու ուտելիքի միջեւ։ Թվում է՝ ոչինչ։ Սակայն 43-ամյա Թինա Կանդելակին այդ կարծիքին չէ։ Աստղը ներկայացրել է նիհարելու իր կանոններն ու բացատրել՝ ինչն է միավորում ուտելիքին ու սեքսին։

Тина Канделаки

Հեռուստահաղորդավարուհու կարծիքով՝ ինտիմ մտերմությունը եւ մթերք օգտագործելու ընթացքը շատ բաներում նման են իրեր։ «Ուտելիքն ու սեքսը միավորում են միանգամից մի քանի բան. դրանք հաճույք են պատճառում, միօրինակություն եւ ուրիշների կանոնների սահմանում չեն հանդուրժում»,- պրոդյուսերի խոսքերը մեջբերում է Cosmopolitan-ը։

Հեռուստահաղորդավարուհին ընդգծել է, որ սննդում, ինչպես եւ սեքսուալ էքսպերիմետներում կարեւոր է անհատական մոտեցումը։ Հենց այդ պատճառով Թինան չի հավատում դիետաներին ու դրանց ունիվերսալ արդյունքին։ Նիհարել ցանկացող աղջիկներին Թինան խորհորդ է տվել քաշից ազատվելու հայտնի մեթոդների փոխարեն հետեւել երեք պարզ կանոնի։ Աստղի կարծիքով՝ նախ հարկավոր է սիրել քեզ, ապա սովորել սննդային օրագիր վարել, ինչպես նաեւ մթերքը բաժանել խմբերի՝ վնասակար, օգտակար եւ սուպերօգտակար։

Тина Канделаки

Կանդելակին նշել է, որ ինքդ քեզ ընդունելը երջանիկ ու ներդաշնակ կյանքի բանալի է։ «Ինքդ քեզ սիրելը մարդու գլխավոր սուպերկարողությունն է, որին մենք կձգտենք նույնիսկ այն բանից հետո, երբ  կստեղծենք բոլոր հիվանդությունների դեմ պայքարող դեղամիջոց։ Այն կարող եք գտնել միայն ինքներդ. այնպես որ ձեր երջանկությունը վաղվան մի հետաձգեք»,- կոչ է արել Թինան։



© NEWS.am STYLE