Արեւահարության էֆեկտով դիմակ ցելյուլիտի դեմ

18:21   28 հուլիսի, 2019

Ամառը սարերի հետեւում չէ, հետեւաբար, նաեւ մարմնի ակտիվ խնամքի ժամանակն է: NEWS.am STYLE-ն առաջարկում է փորձել արեւահարության էֆեկտով դիմակ ցելյուլիտի դեմ:

Դիմակի գաղտնիքը եփված սուրճի օգտագործման մեջ է: Հավաքեք շուրջ 200 գր. սուրճի մրուր, մի քանի ժամ թողեք, որպեսզի չորանա: Մրուրին ավելացրեք 4 ճաշի գդալ ծովային աղ, 100 գր. մեղր, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթ եւ 10 կաթիլ թուրինջի կամ կիտրոնի եթերային յուղ: Այս ամենը լավ խառնեք, որպեսզի ստացվի միատարր եւ թանձր զանգված: Դիմակը քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին ամեն օր՝ թողնելով 5-10 րոպե:

Այս դիմակը ձեզ կօգնի ոչ միայն ազատվել ցելյուլիտից, այլեւ մաշկին թեթեւակի արեւահարության տեսք կհաղորդի:



© NEWS.am STYLE