Եղիզաբեթ II վիրավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին

23:09   26 հուլիսի, 2019

Բրիտանացիները Եղիզաբեթ II թագուհուն կասկածել են նոր վարչապետ՝ Բորիս Ջոնսոնին վիրավորելու մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

The Queen left social media users in stitches after she kept hold hold of her handbag during her first meeting with Boris Johnson as Prime Minister yesterday.

Պետության ղեկավարը Ջոնսնի հետ հանդիպմանը հագել է կապտամանուշակագույն զգեստ, սեւ կոշիկներ, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր՝ կրծքազարդ, ոսկյա թեւնոց եւ մարգարտե վզնոց։ Սակայն օգտատերերի ուշադրությունը գրավել է բրիտանական Launer բրենդի սեւ պայուսակը, որից թագույին մինչեւ հանդիպման ավարտը չի բաժանվել։  

Նշենք, որ թագուհին պայուսակ օգտագործում է, որպեսզի կարողանա նշաններ տա իր ծառային։ Երբ նա պայուսակը դնում է սեղանին, ապա պատրաստվում է հեռանալ, երբ ձեռքից ձեռք է տեղափոխում, ապա ցանկանում է ավարտել զրույցը։

Amused eagle-eyed fans pointed out her appreciation for accessories - even when in her own home - as her trusty Launer bag adorned her arm

Համացանցի օգտատերերը կասկածել են, որ թագուհին ակնարկել է, որ իրեն տհաճ է հանդիպումը եւ նա չի պատրաստվում երկար մնալ։



© NEWS.am STYLE