«Չէ, Մոնա Լիզայի ժպիտին չի հասնի...»․ Մկոյի նոր հրապարակումը

23:37   26 հուլիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է զվարճալի կերպարում։ Կադրին կից հումորիստ-դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Չէ, Մոնա Լիզայի ժպիտին չի հասնի...»։Հրապարակմանը կից դերասանի երկրպագուները նույնպես արձագանքել են՝ թողնելով իրենց մեկնաբանությունները։

Ավելի վաղ Մկրտիչ Արզումանյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հումորային կերպարում։ Մկրտիչ Արզումանյանը կադրին կից գրել էր․ «Էս ի՞նչ շան տղա շոգ ա անըմ. Սաղ կառավարություննա մեղավոր»։



© NEWS.am STYLE