«Կյանքիս սերը»․ Թինա Կունակիի եւ Վենսան Քասելի մեղմ համբույրը

14:12   27 հուլիսի, 2019

22-ամյա մոդել Թինա Կունակին եւ նրա ամուսինը՝ դերասան Վենսան Քասելը Ինդոնեզիայում վայելում են ռոմանտիկ ճամփորդությունը։

«Իմ արքա» ֆիլմի աստղը հանգստի մեկնել է Բալի։ Աստղային զույգը նախընտրել է հարավում գտնվող Դենպասար կղզին, որը շրջապատված է Սանուրի գեղատեսիլ լողափով։

Երիտասարդ ծնողները կիսվել են երջանիկ հանգստի մասին պատմող կադրով, որում Քասելը մեղմ համբուրում է Թինային։ Կունակին երջանիկ ժպտում է տեսախղիկին։ Մոդելը կրում է մոխրագույն լողազգեստ։

«Կյանքիս սերը», - լուսանկարը մակագրել է Կունակին։

Հիշեցնենք, որ 52-ամյա Վենսան Քասելն եւ նրա 21-ամյա կինը՝ Թինա Կունակին ծնողներ են դարձել ապրիլ ամսին։ Զույգը դուստր է ունեցել։ Այս մասին Վենսանը հայտնել էր իր Instagram-ում։ 

Դերասանը գրառում էր կատարել, որում գրել էր․ «Ամազոնին ծնվեց»։ Իսկ հրապարակումն առաջինը մեկնաբանել էր մոդելի եղբայրը՝ Զաքարի Կունակին, որը գրել էր․ «Զոզո»։ Կարծում ենք, որ սա փոքրիկի անվան փաղաքշական տարբերակն է։



© NEWS.am STYLE