Ինչպե՞ս է նա դա անում․ Քլոե Քարդաշյանը ֆիթնես մարզումներից տեսանյութ է հրապարակել

12:12   27 հուլիսի, 2019

Այն, որ ռեալիթի 7ոուի աստղ Քլոե Քարդաշյանն իդեալական կազմվածք ունի փաստ է։ Նաեւ այն, որ նա ամբողջովին տրվում է մարզումներին։ Նախկինում նա հետեւորդների հետ կիսվում էր մարզումների տեսանյութերով, իսկ հետո դադարեց․․․ Քլոեն իր Instagram-ի  վերջին հրապարակմանը կից գրում է, որ ցանկանում է սոցցանցում վերականգնել ֆիթնես մարզումների մասին պատմող գրառումները։

View this post on Instagram

A post shared by Khloé (@khloekardashian) on

«Շատերն ինձ խնդրում են մարզումներից տեսանյութեր հրապարակել, ինչպես անում էի նախկնում, - գրում է աստղը։ - Ես չեմ ձայնագրել իր AB (պրեսի համար վարժություններ են), կամ կարդիո- մարզումները, սակայն, ահա, որոշել են սկսել»։

Դե ինչ, Քլոեից արժե օրինակ վերցնել․ վերջին մի քանի տարվա ընթացքում նրա կազմվածքն անճանաչելիորեն փոխվել է։ Եվ, կարեւորը նրան հաջողվել է դստեր՝ Թրուի ծնունդից հետո վերականգվել։ Արժանի է հարգանքի։



© NEWS.am STYLE