«Մայրամուտները նույնքան գեղեցիկ են, որքան արևածագերը... Միայն կարոտն է ավելի շատ...»․ Նազենի Հովհաննիսյանը հմայիչ լուսանկարը

12:46   27 հուլիսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նշենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր ամառային կերպարում։ Կադրերում հաղորդավարուհին կրում էր սեւ երանգի երկարափեշ զգեստ։ Հրապարակմանը կից Նազենին գրել էր․ 

«Ես սովորել եմ նայել ճաղերից այն կողմ ))) բոլորս էլ ունենք «ճաղեր», կարևորը դրանցից դուրս մտածելն ու արարելն է: Երբեմն վախենում ես փոփոխությունից, երբեմն «ճաղերի արանքում» մնալուց..., բայց դե կյանքը սկզբից մինչև վերջ փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է»։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է ճերմակ տոպ եւ երկարափեշ կիսաշրջազգեստ։ Նա կանգնած է նավի վրա։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Մայրամուտները նույնքան գեղեցիկ են, որքան արևածագերը...) միայն կարոտն է ավելի շատ...»։



© NEWS.am STYLE