Հանդուգն հայացք եւ կեցվածք․ Անահիտ Սիմոնյանը՝ հրապուրիչ կերպարում

13:39   27 հուլիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ տոպ, մեծ ակնոց։ Իսկ, ահա կադրին կից նա գրել է․ «Ես հիացած եմ այս լուսանկարչով»։ Հրապարակմանը կից հետեւորդ-երկրպագուները նրան նմանեցրել են Քիմ Քարդաշյանին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ բլուզ էր կրում, իսկ մեկնաբանություններում ռուսերենով գրել էր. «Հիշեցրու քեզ. միայն դու գիտես՝ որքան դժվար է եղել քեզ համար եւ որքան դժվար է այժմ։ Հնարավոր է՝ ոչ ոք չի կարողանա հասկանալ քեզ, բայց դու պետք է հիշես, որ չափից շատ բանի միջով ես անցել՝ հիմա հանձնվելու համար։ Եվ դու պետք է հպարտանաս քեզանով»։

 

Լուսանկարները՝ aramiopazzo



© NEWS.am STYLE