Մահվան եզրին. աստղեր, որոնք բարդ վիրահատություններ են վերապրել

23:35   29 հուլիսի, 2019

Երբեմն աստղերը դիմում են վիրաբույժների օգնությանը ոչ արտաքին տեսքը փոխելու եւ առավել գրավիչ դառնալու համար։ Հաճախ բժիշկների օգնությունն անհրաժեշտ է մարդու փրկության համար։ Cosmo.ru-ն ներկայացրել է հայտնիների, որոնք բարդ վիրահատությունների են ենթարկվել։

Սելենա Գոմես

Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը մի քանի տարի շարունակ տառապել է վտանգավոր աուտոիմուն հիվանդությամբ՝ համակարգային կարմիր գայլախտ։ 2017թ.-ին Գոմեսի վիճակը կտրուկ վատացել է, եւ նրա երիկամները սկսել են դադարել գործել։ Գոմեսին փրկել է լավագույն ընկերուհին՝ Ֆրանսիա Ռայսան։ Նա Սելենային է տրամադրել երիկամներից մեկը։ Անկախ փոխպատվաստումից ու բարդություններից՝ այսօր երկուսն էլ իրենց հրաշալի են զգում։

Անջելինա Ջոլի

Դերասանուհին ռադիկալ միջոցների է դիմել՝ 2015թ.-ին կրկնակի պրոֆիլակտիկ մաստէկտոմիայի դիմելով քաղցկեղի զարգացման վտանգի պատճառով։ Բացի դրանից՝ Ջոլին ենթարկվել է նաեւ ձվարանների եւ ֆալոպյան փողերի հեռացման։ Թեեւ դերասանուհին այլեւս չի կարող երեխայի լույս աշխարհ բերել՝ նա չի հուսահատվում: «Ես այդ որոշումը կայացրել եմ, քանի որ հավատում եմ դրա ճշմարտացիությանը»,- հարցազրույցներում մեկում հայտարարել է Ջոլին։

Սերենա Ուիլյամս

Թենիսիստուհու կյանքը կարող էր ընդհատվել, եթե բժիշկները պատահականորեն նրա թոքում թրոմբ չհայտնաբերեին։ Մարզիկը վերականգնում է անցել ոտնաթաթի ծանր վնասվածքի պատճառով, երբ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա են հայտնաբերել։ Ուիլյամսին շտապ վիրահատել են։ Այժմ թենիսիստն առողջ է։

Էմիլիա Քլարկ

«Գահերի խաղը» սերիալի աստղի մոտ գլխուղեղի առաջին անեւրիզման գրանցվել է  2011թ.-ին։ Դերասանուհին անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը լոգասենյակում, եւ շտապօգնություն է հրավիրել։ Բարդ վիրահատությունից հետո Էմիլիա Քլարկը նույնիսկ որոշ ժամանակ չի կարողացել խոսել։ Երկու տարի անց Քլարկը կրկին նեյրովիրաբույժների օգնություն է անհրաժեշտ եղել երկրորդ անեւրիզմայի պատճառով։

Լուսանկարները՝ Invision/AP, Instagram, Legion-Media

 



© NEWS.am STYLE