Վարդագույն տոպ, պատառոտված ջինսե տաբատ․ Եվա Բաղդասարյանը գրավիչ լուսանկարը

16:48   27 հուլիսի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետւերոդ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ամառային, վարդագույն երնագի տոպ, պատառոտված ջինսե տաբատ, ամառային բարձրակրունկներ։ Եվան վառ դիմահարդարմամբ է։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Կրում էր զոլավոր կոմբինեզոն, որը ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ Սեւանում։



© NEWS.am STYLE