Մարիամ Մելիքյանն առօրյա կերպարում գեղեցիկ հոլովակ է հրապարակել

18:48   27 հուլիսի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

View this post on Instagram

A post shared by Mariam Meliqyan (@mariameliqyan.m) on

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է ամառային լուքը։ Դերսանուհին կրում է բաց երանգի, ազատ զգեստ։ Մեղմ շպարով է։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Կադրին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE