Ինչպես են տոնում Վարդավառը «Էլենի օրագիր» սերիալի դերասանները (ֆոտո, վիդեո)

14:46   28 հուլիսի, 2019

«Էլենի օրագիր» սերիալի դերասանների սոցցանցերի հրապարակումներից պարզ է դառնում, որ հասարակության կողմից սիրված անձնակազմը միասին է նշել Վարդավառը։

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր Instagram-ի Story բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկարներ է հրապարակել, որոնցում նշել է Բեն Ավետիսյանին։

Տաթեւ Սարգսյանը նույնպես լուսանկար է հրապարակել, որից կից գրել է․ «Ուրախ Վարդավառ»։

Էմմա Սապունջյանն էլ իր Instagram-ի Story բաժնում հոլովակ է հրապարակել, որում Վարուժ Մարգարյանը ջրում է նրան։



© NEWS.am STYLE