Ամառ, լողազգեստ, ծովափ․ Ռոզա Ֆիլբերգը՝ գայթակղիչ կերպարում

17:21   28 հուլիսի, 2019

Երգչուհի, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, գեղեցիկ լուսանկարներով ջերմացնում  Instagram-ի իր  հետեւորդների ու երկրպագուների սրտերը:

Այս անգամ երգչուհի-դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրն արված է ծովափին, կրում է լողազգեստ, երկար վերնազգեստ։ Ծովափնյա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ողջույն ինստաաշխարհ»։

 

Նշենք, որ ավելի վաղ երգչուհի-դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակել էր լուսանկար, որում ներկայացել էր գրավիչ կերպարում։ Ռոզա Ֆիլբերգը մեղմ շպարով էր, կարճ վարսերը գանգուրացված էին։ Կրում էր սեւ, ուսը բաց վերնաշապիկ։  



© NEWS.am STYLE