Գարիկ Մարտիրոսյանն այն մասին, թե ինչպես են հռոմեացիները «քանդել» Կոլիզեյը

11:12   29 հուլիսի, 2019

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շարունակում է ճանապարհորդել Իտալիայում եւ կիվել հավերժ քաղաքում՝ Հռոմում արված լուսանկարներով։ Նա Instagram-յան էջում Կոլիզեյի ֆոնին արված լուսանկար է տեղադրել ու ներկայացրել իր մտքերով այն մասին՝ ինչու է այն այսքան վատ վիճակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

«Հռոմ։ Կոլիզեյ (ավելի ճիշտ այն, ինչ մնացել է հզոր արենայից)։ Հակառակ ընդունված կարծիքին՝ Կոլիզեյն այսպիսի վատ, «փուլ եկած» վիճակում է գտնվում ոչ երկրաշարժերի եւ պատերազմների, ոչ եղանակային պայմանների եւ շինության հնության պատճառով։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. պատմական փաստերը խոսում են այն մասին, որ հռոմեացիները մեթոդաբանորեն եւ գաղտնի, աննկատ մաս-մաս տարել են երեսպատման մարմաներն ու քարերը, որոնցով կառուցված էր Կոլիզեյն ու իրենց վիլաներ, ամառանոցներ կառուցել եւ այլն։ Մի խոսքով, հզոր հռոմեացիները հնարել են ոչ միայն կենտրոնական կոյուղին, ահեղ լեգեոններ, հռոմեական իրավունք եւ կեսարյան հատում։ Մարդիկ ամենուր միատեսակ են...»

Նշենք, որ աստղային զույգի՝ Գարիկ Մարտիրոսյան եւ Ժաննա Լեւինա, իտալական քրոնիկոնները բավական հայտնի են։ Գարիկն ու Ժաննան զվարճալի հրապարակումներով կիսվում են իրենց տպավորություններով։ Վերջին հրապարակումներից՝ շոումենի կինը ցույց է տվել իդեալական տղամարդուն, իսկ շոումենն իր հերթին գովել է իր ստվերը։



© NEWS.am STYLE