Քիմ Քարդաշյանն Ամերիկայի բանտարկյալների մասին շոու է թողարկում

10:10   29 հուլիսի, 2019

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն, ինչպես հայտնի է, իրավաբանի կարիերա է կառուցում։ Նրա գործության կենտրոնական թեման բանտային բարեփոխումներն են։ Այդ թեմայով Քիմը բազմաթիվ անգամներ ելույթ է ունեցել բոլոր հնարավոր հեղինակավոր կենգրեսների ընթացքում եւ նույնիսկ Սպիտակ տանը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

Մի քանի ժամ առաջ Քարդաշյանն Instagram-յան էջում լուսանկաների շարք է հրապարակել, որոնք արվել են Կոլումբիայի ուղղիչ հաստատությունում եւ հայտարարել նոր շոուի մեկնարկի մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Նախորդ շաբաթ ես շատ զգացված էի դոկտոր Մարկ Հովարդից՝ Ջորթաունի պրոֆեսոր, որը դասավանդում է Վաշինգոտնի բանտում, ուր այս տղամարդիկ ու կանայք կարող են Ջորթաունում ուսման քվոտա ստանալ։ Ես այնքան շատ զարմանալի մարդկանց եմ հանդիպել, որոնք ցանկանում են ձեզ հետ կիսվել իրենց պատմություններով։ Այդ պատճառով մենք վավերագրական ֆիլմ ենք նկարահանել, որի վրա ես աշխատում եւ որը եթեր կհեռարձակվի Oxygen-ով։ Հույս ունեմ, որ դուք եւս արդարադատության համակարգի մասին կիմանաք այնպես, ինչպես ես»,- դատապարտյալների հետ լուսանկարների շարքն այսպես է մակագրել Քիմը։



© NEWS.am STYLE