«Հանդարտվիր, Սիմոն, մենք թոռներ ունենք». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել ծնողներին

12:11   29 հուլիսի, 2019

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հանգիստն անցկացնում է ընտանիքի հետ հայրենի Կրասնոդարում։ Լրագրողը նախ ցույց է տվել «կախարդական մահճակալն» Ադլերում, որում նախորդ տարի երազանք էր պահել երրորդ երեխայի մասին։ Այժմ նա հրապարակել է ծնողների լուսանկարը, որոնք, ըստ ամենայնի, հարաբերություններում չեն կորցրել կրակը։ Մայրիկը կանգնած է հրապուրիչ դիրքով, իսկ ամուսինը հիացմունքով նայում է նրան։

Լուսանկարի մեկնաբանություններում Սիմոնյանը հրապարակել է զույգի երկխոսության մի հատված, որում Սիմոն Սիմոնյանը դիմում է կնոջը. «Իսկ դու վատ չես, սլացիկ»։ Ինչին ի պատասխան Զինաիդա Սիմոնյանն ամուսնուն նկատողություն է արել. «Հանդարտվիր, Սիմոն, մենք թոռներ ունենք»։

Նախկինում Սիմոնյանը պատմել է, որ ծնողները ժողովրդի զավակներ են։ Այժմ նրանք թոշակի են անցել, իսկ հայրը մի ժամանակ զբաղվել է սառնարանների վերանորոգմամբ, իսկ մայրը ծաղիկներ է վաճառել։ Մարգարիտա Սիմոնյանը մի առիթով այսպես էր արտահայտվել հոր մասին, որը գերազանցությամբ ավարտել էր պոլիտեխնիկական համալսարանը։

Похожее изображение

«Նա աշխատում էր որպես սառնարանների վերանորոգման մասնագետ եւ վազվզել է, որքան կարողացել է։ Այնքան է աշխատել, որ երբ ես 10 տարեկան էի, մենք նոր բնակարան տեղափոխվեցինք»,- հիշել էր Սիմոնյանը՝ նշելով, որ միշտ պայքարելու է մեխանիզմների դեմ, որոնք «քայքայում են ընտանիքներն աղքատության պատճառով»։



© NEWS.am STYLE