«Առյուծ արքա»-ի ռեժիսորը ցույց է տվել «իսկական» տեսարանն Աֆրիկայից

13:17   29 հուլիսի, 2019

Disney ստուդիայի նոր անմիմացիոն ֆիլմի՝ «Առյուծ արքա»-ի ռեժիսոր Ջոն Ֆավրոն խոստովանել է, որ ֆիլմում մի տեսարան է «թաքցրել», որն իսկական է։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Նրա խոսքով՝ 1490 վիզուալիզացված տեսարան կար, որոնք անիմատորների եւ նկարիչների կողմից ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Սակայն ֆիլմում լուսանկար կա, որը ստեղծված չէ համակարգչի միջոցով, եւ միայն դա է «իրական» նկարիչների ու անիմատորների կողմից ստեղծված տեսարանների շարքում։

Խոսքը սավաննայում արեւածագի մասին է ֆիլմի սկբնական կադրերում։ «Դա միակ իսկական տեսարանն է «Առյուծ արքա»-ում։ Ես թաքցրել եմ կադրը, որը մենք իրականում արել ենք Աֆրիկայում՝ դիտելու համար՝ արդյոք ինչ-որ մեկը կնկատի՞»,- հայտարարել է ռեժիսորը։

Справжній кадр у стрічці

Նոր «Առյուծ արքա»-ն Disney –ի 1994թ.-ի մուլտֆիլմի ռեմեյքն է։ Գլխավոր դերերը հնչյունավորել են Դոնալդ Գլովերը, Բեյոնսեն, Ջեյմս Էրլ Ջոնսը, Ջոն Կանին, Կիգեն-Մայքլ Կին եւ Չիվետել Էդջիոֆորը։ Հնչյունավորմանը մասնակցել են նաեւ Սեթ Ռոգենը, Բիլի Այկները եւ Ջոն Օլիվերը։



© NEWS.am STYLE