Էվա Խաչատրյանի լուսանկարը Վարշավայից

12:49   29 հուլիսի, 2019

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Վարշավայում արված կադրերը հմայիչ դերասանուհին հրապարակել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էվան սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էվան սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր գեղեցիկ ժամացույցի հետ։ Նա վառ շրթներկ էր ընտրել, իսկ մեկնաբանություններում օգտագործել էր «սերն է պատասխանը» հեշթեգը։



© NEWS.am STYLE