Մեգան Մարքլը ներկայացրել է «Vogue»-ում իր առաջին շապիկը

14:19   29 հուլիսի, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը «Vogue» ամսագրի 103-ամյա պատմության ընթացքում դարձել է առաջին հրավիրված խմբագիրը։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է հրատարակության բրիտանական տարբերակի խմբագիր Էդվարդ Էնինֆուլը։

Նոր համարը ստացել է «Ուժեր փոփոխության համար» անունը։ Շապիկի համար Մեգանն ընտրել է տարբեր բնագավառների կանանց, որոնք նրա մոտ ասոցացվում են բարության, արդարության եւ անկեղծության հետ։ Տասնհինգ կին՝ որպես մեզանից յուրաքանչյուրի հայելի։

Ըստ ամսագրի՝ արքայազն Հարրիի կինն անձամբ է ընտրել թողարկման հերոսուհիներին։ Նրանց շարքում են մոդելներ Ադվո Իլին, Քրիստի Թարլինգթոնը եւ Ադութ Ակեչը, ակտիվիստ Գրետա Տունբերգը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, դերասանուհիներ Ջեմա Չանը, Յարա Շահիդին, Սալյա Հայեկը եւ Ջեյն Ֆոնդան։

«Vogue»-ի շապիկին խորհրդանշաբար եւս մեկ ազատ տեղ է մնացել աստղային հերոսուհիների շարքում։ Մեգան Մարքլն այդ կերպ ցանկացել է ցույց տալ, որ ամսագրի յուրաքանչյուր ընթերցող կարող է փորձել հրատարակության աստղի դերը։

Картинки по запросу меган маркл vogue

Լուսանկարի մեկնաբանություններում Էնինֆուլը հայտնել է, որ դքսուհու հետ համարի վրա աշխատել են վերջին մի քանի ամիսների ընթացքում։ «Vogue»-ի սեպտեմբերյան համարը կդառնա ամենամեծը 2019թ.-ի ընթացքում։ Մեծ Բրիտանիայում ամսագիրը վաճառքի կհանվի օգոստոսի 2-ին։



© NEWS.am STYLE