«Ալիքների վրայով վազողը». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Բալթիկ ծովից

18:43   29 հուլիսի, 2019

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Բալթիկ ծովից։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում նա պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նազենին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ շապիկի հետ։ «Ալիքների վրայով վազողը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին լողազգեստ էր կրում։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էր հետեւյալ գրառումը․ «#ջրիրթեկարողես Այսօր Վադավառ է։ Դե ջրեք»։



© NEWS.am STYLE