«Շներին չշոյել, երեխայի մասին չհարցնել». ինչ է կարելի եւ ինչ չի կարելի Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հարեւաններին

19:11   29 հուլիսի, 2019

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարեւաններին հրահանգ են բաժանել զույգի հետ վարվելակերպի կանոնների մասին, հայտնում է The Sun-ը։ Հրատարակությունը հայտնում է, որ Ֆրոգմոր քոթեջի (այստեղ են ապրում Սասեքսի դուքսն ու դքսուհին) հարեւանությամբ ապրողները գրավոր հրահանգ են ստացել, որոնցում հստակ նշվում է՝ ինչ է նրանց կարելի, ինչ՝ ոչ։

Սասեքսի դուքսի ու դքսուհու հարեւանությամբ ապրողներին արգելված է առաջինը խոսակցություն սկսել նրանց հետ։ Բացի այդ՝ չի կարելի շոյել թագավորական զույգի շներին, խդնրել ցույց տալ որդուն եւ ինչ-որ բան գցել փոստում։ Նշվում է, որ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի տան հարեւանությամբ ապրում է մոտ 400 մարդ։

Անհեթեթ արգելքները բացասկան արձագանք են ստացել։ Դա թագավորական ընտանիքի անդամներին ստիպել է հանդես գալ հայտարարությամբ, որում նշվում է, որ ոչ Մեգան Մարքլը, ոչ արքայազն Հարրին ոչինչ չգիտեն հայտնված «հրահանգների» մասին, իսկ այն կազմվել է պալատական ինչ-որ պաշտոնյայի կողմից, որը զույգին ոչինչ չի հայտնել իր «ստեղծագործության մասին»։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE