Կադրեր Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից

17:39   29 հուլիսի, 2019

Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանն այսօր ամուսնանում է ընտրյալի՝ Իննայի հետ։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ կադրեր են հայտնվել ամուսնական արարողությունից։

Կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնել էր Facebook-յան գրառմամբ։ «Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, եւ իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին»,- գրել էր նա։ «Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- նշել էր երգիչը՝ օգտագործելով նաեւ «հարսանիք» հեշթեգը։

Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներից պարզ է դառնում, որ ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հարսանացուն շքեղ սպիտակ զգեստ է ընտրել, իսկ երգիչը՝ սեւ տաբատ եւ սպիտակ պիջակ։ Instagram-յան էջում երգիչը վերահրապարակել է արարողության ընթացքում արված մի քանի լուսանկար։

Լուսանկարները՝ @george.harutyunyan,  @ovsanna_dabaghyan

 



© NEWS.am STYLE