«Տարվա լուսանկարը». Լիլի Մորտոն սիրելիի հետ՝ Թբիլիսիում

10:49   30 հուլիսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն կիսվել է նոր ռոմանտիկ լուսանկարով, որն արվել է Վրաստանում։

Մորտոն նոր լուսանկար է տեղադրել սիրելիի հետ՝ այն անվանելով տարվա լուսանկարը։ Զույգը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին եւ մեղմ գրկախառնված է։ «Տարվա լուսանկարը։ Նա պատկանում է ինձ, ես՝ նրան։ Մեր բաժանումը, վեճերը, սառնությունը ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին»,- այս գրառմամբ է ուղեկցվում Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Թբիլիսիում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մորտոն կարմիր, պուտավոր զգեստ էր կրում, որը համարձակ բացվածք ուներ։ Կերպարն ամբողջացրել էին նույն երանգի գլխազարդը եւ ժամացույցը։ Մորտոյի ձեռքին պաղպաղակ էր, իսկ մեկնաբանություններում նա առաջարկել էր անվանել լուսանկարը։



© NEWS.am STYLE