«Ճիշտ ու սխալ մի՛ արա, ամեն բան ավարտվում է ուզել- չուզելու սահմանագծին». Ժաննա Բուտուլյանի գրավիչ լուսանկարը

11:49   30 հուլիսի, 2019

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ ժանեկավոր շապիկ է կրում, որը համադրել է վառ դեղին պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացնում են արտահայտիչ շպարը եւ սեւ ժամացույցը։ «Ճիշտ ու սխալ մի՛ արա, ամեն բան ավարտվում է ուզել- չուզելու սահմանագծին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում եւ մեղմ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացրել էին ժամացույցն ու արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում դերասանուհին ողջունել էր իր հետեւորդներին ու նրանց գեղեցիկ օր մաղթել։



© NEWS.am STYLE